Հայաստանի մասին

Անկախ նրանից՝ պատմության սիրահար եք, բնության երկրպագու, գուրման, թե արկածներ փնտրող, Հայաստանը ձեզ համար անպայման ինչ-որ հետաքրքիր բան ունի։

Այցելեք Հայաստան՝ ուսումնասիրելու պատմական վայրերը, հիանալու տպավորիչ ճարտարապետությամբ, ստեղծելու բնության ու մշակույթի գեղեցիկ լուսանկարներ, վայելելու համեղ ուտեստներ և խմիչքներ, հաճելի ժամանակ անցկացնելու ընկերների հետ բարերում ու ակումբներում, ինչպես նաև ստանալու ադրենալինով լի արկածների լիարժեք փորձառություն։

Մեր տեղակայումը

Հայաստանը գտնվում է Հայկական լեռնաշխարհում և զբաղեցնում է Եվրոպայի ու Ասիայի խաչմերուկում գտնվող կենտրոնական դիրք։ Հայաստանի տարածքը կազմում է մոտ 29 743 քառակուսի կիլոմետր։ Այն լեռնային երկիր է, որտեղ գեղատեսիլ բնապատկերները հաճախ կարելի է տեսնել անգամ մայրաքաղաք Երևանից։

Հայաստան այցելելու ևս մեկ կարևոր պատճառ է աշխարհի ամենահին, բայց միևնույն ժամանակ ամենաժամանակակից քաղաքներից մեկը՝ Երևանը։

Երևանի ճարտարապետությունը, մշակույթն ու սովորույթները հինն ու նորը ներդաշնակորեն համադրող ամբողջություն են։ Քաղաքում զբոսնելիս կարող եք նկատել թե՛ ժամանակակից ճարտարապետությամբ նորակառույց շենքեր, թե՛ 19-րդ դարի գեղեցիկ զարդանախշերով կառույցներ։ Որոշ շենքերում հինն ու նորը համադրված են մեկ ամբողջական ճարտարապետական լուծման մեջ։

Այցելեք Հանրապետության հրապարակը, Կասկադ համալիրն ու Գաֆէսճեան արվեստի կենտրոն, Օպերայի և բալետի թատրոնը։ Զբոսնեք Բուզանդի, Արամի և Աբովյան փողոցներով՝ բացահայտելու Երևանի ամենահին շինությունները։ Այցելեք նաև Վերնիսաժն ու Գումի շուկաները՝ Հայաստանի մի փոքրիկ մասնիկը ձեզ հետ տանելու համար։

Հայաստանի մասին

Մեր պատմությունը

«Ո՞վ ենք մենք» և «Որտեղի՞ց ենք գալիս» հարցերը մարդկության ամենախորը և կարևորագույն հարցերից են։ Հայ ժողովուրդը նույնպես դարերի ընթացքում խորհել է իր ծագման մասին և փորձել գտնել այս հարցերի պատասխանները։
Ըստ ավանդության՝ հայերը Հայկ նահապետի ժառանգներն են՝ Նոյյան սերունդներից մեկը։ Հաղթելով Միջագետքի բռնակալ Բելին՝ Հայկը առաջնորդեց իր ժողովրդին դեպի Հայկական լեռնաշխարհ, որտեղ նրանք սկսեցին իրենց անվանել հայ, իսկ երկիրը՝ Հայք։
Ուրարտական քաղաքակրթության գոյության ժամանակ հայերը կազմել են տեղի բնակչության մի մասը։ Թեև հիմնական խոսակցական լեզուն ուրարտերենն էր, հին հայերենը նույնպես լայնորեն օգտագործվում էր։ Հետաքրքիր է, որ հետագա ժամանակաշրջանների հայկական թագավորություններն ու պետությունները ձևավորվել են նույն տարածքներում, ինչ Ուրարտուի թագավորությունը, ինչը վկայում է հայկական բնակչության շարունակականության մասին։
Երևանում գտնվելու ընթացքում այցելեք Էրեբունի թանգարան և հնագիտական տարածք՝ բացահայտելու տարածաշրջանի ուրարտական անցյալը և ծանոթանալու Էրեբունուց մինչև Երևան ձգվող պատմական ժամանակագրությանը։

Պատմություն և մշակույթ

Հյուրընկալություն

Քանի որ մեր հյուրընկալ բնավորությունը վաղուց արդեն լեգենդ է դարձել, Հայաստանը կարելի է համարել հյուրընկալության իսկական խորհրդանիշ։ Այստեղ օտարներ չկան՝ միայն հարազատ մարդիկ, որոնց պարզապես դեռ չեք հանդիպել։ Այս մթնոլորտը կզգաք ողջ Հայաստանում՝ թե՛ Երևանում, թե՛ մարզերում։

Անվտանգություն և հարմարավետություն

Զգացեք լիարժեք անվտանգություն։ Ցածր հանցավորության մակարդակի շնորհիվ Հայաստանը հիանալի ընտրություն է ընտանեկան ուղևորությունների համար։ Կարող եք ազատ տեղաշարժվել ցանկացած վայրում և ցանկացած ժամի՝ զգալով ձեզ ապահով և ընդունված։ Վայելեք ուշ երեկոյան զբոսանքները Երևանում կամ Հայաստանի ցանկացած այլ վայրում՝ միայնակ կամ ընտանիքի հետ։

Մատչելիություն

Հայաստանը մատչելի զբոսաշրջային ուղղություն է։ Այստեղ կարող եք վայելել համեղ ուտեստներ, այցելել բազմաթիվ տեսարժան վայրեր և հաճելի ժամանակ անցկացնել բարերում՝ բավականին ցածր ծախսերով։ Եթե փնտրում եք արագ, թարմացնող և մատչելի ուղևորություն, Հայաստանը լավագույն ընտրությունն է։

Ամեն ինչ՝ մեկ վայրում

Չնայած իր փոքր չափերին՝ Հայաստանը շատ բան ունի առաջարկելու։ Ցանկանո՞ւմ եք քայլարշավի գնալ․ այստեղ կան ավելի քան 60 քայլարշավային երթուղիներ։ Ցանկանո՞ւմ եք մասնակցել գաստրոտուրի․ Հայաստանը լի է հնարավորություններով՝ բացահայտելու տեղական խոհանոցի և խմիչքների հարուստ համերը։ Հետաքրքրվա՞ծ եք արկածներով, պատմությամբ և մշակույթով․ կարող եք զբաղվել ռաֆթինգով, թռնել զիփլայնով կամ այցելել մեր հարյուրավոր զբոսաշրջային տեսարժան վայրեր։

Հայաստանի փաստեր

VIP ՓԱԹԵԹ

  • Անհատական կոնսիերժ՝ 24/7
  • Բնակություն 5* հյուրանոցում
  • Տրանսֆեր՝ շուրջօրյա (24/7)
  • 2 անգամյա սնունդ
  • Էքսկուրսիա Երևանի տեսարժան վայրերով
  • Էքսկուրսիա Հայաստանի տեսարժան վայրերով
VIP ՓԱԹԵԹ
VIP ՓԱԹԵԹ

ՍՏԱՆԴԱՐՏ ՓԱԹԵԹ

  • Բնակություն 4* հյուրանոցում
  • Տրանսֆեր օդանավակայան/հիվանդանոց
  • 1 անգամյա սնունդ
  • 2 էքսկուրսիա Երևանում
ՍՏԱՆԴԱՐՏ ՓԱԹԵԹ
ՍՏԱՆԴԱՐՏ ՓԱԹԵԹ

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՓԱԹԵԹ

  • Բնակություն 3* հյուրանոցում
  • Տրանսֆեր օդանավակայան/հիվանդանոց
  • 1 էքսկուրսիա Երևանում
ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՓԱԹԵԹ
ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՓԱԹԵԹ