Մեր մասին
Բժշկական տուրիզմ
Հայաստանի Բժշկական Տուրիզմի Ասոցիացիան ստեղծվել է՝ նպաստելու Հայաստանում բժշկական և առողջապահական տուրիզմի զարգացմանը։ Ասոցիացիան ներկայացնում ու խթանում է Հայաստանի բժշկական ներուժը, ինչպես նաև նրա մշակութային ու բնական առավելությունները՝ միտված ձևավորելու բարձրորակ, պացիենտակենտրոն միջավայր։
ՀԲՏԱ-ի գործունեության հիմքում հայկական հյուրընկալությունն է, մասնագիտական էթիկան և պացիենտի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը։ Ասոցիացիան միավորում է ոլորտի տարբեր մասնագետների ու կառույցների, խթանում է համագործակցությունը, գիտելիքների փոխանակումն ու գործընկերային կապերի ամրապնդումը։ Այս աշխատանքը նպաստում է նրան, որ Հայաստանը ավելի ճանաչելի և վստահելի դառնա միջազգային բժշկական տուրիզմի քարտեզում։
Գործընկերների, մասնագիտացված կենտրոնների և անդամ կազմակերպությունների լայն շրջանակի միջոցով ՀԲՏԱ-ն նախաձեռնում ու իրականացնում է ծրագրեր, որոնք ուղղված են ոլորտի զարգացմանը, նորարարական մոտեցումների կիրառմանը և միջազգային համագործակցության ընդլայնմանը։
ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Ստեղծել ուժեղ և փոխկապակցված էկոհամակարգ, որը միավորում է Հայաստանի բժշկական և առողջապահական տուրիզմի ոլորտի ծառայություններ մատուցողներին։ Ներկայացնել և միջազգային հարթակում արժանապատվորեն առաջ մղել Հայաստանի հնարավորությունները, առավելություններն ու յուրահատուկ առաջարկները։ Խթանել համագործակցությունն ու համատեղ զարգացումը ոլորտի մասնակիցների միջև՝ ձևավորելով ընդհանուր սիներգիա և աճի միջավայր։ Ապահովել Հայաստանի բժշկական տուրիզմի ճանաչումը իր հյուրընկալությամբ, վստահության մթնոլորտով, պացիենտի նկատմամբ հոգատարությամբ և բարձրակարգ սպասարկմամբ։
ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ
Հայկական հյուրընկալություն՝ յուրաքանչյուր այցելուի համար ջերմ, հարգալից և մշակութային փորձառություն։
Պացիենտակենտրոն մոտեցում՝ պացիենտի կարիքների, անվտանգության ու հարմարավետության առաջնահերթ դիտարկում ամբողջ ուղու ընթացքում։
Որակ և գերազանցություն՝ բարձր ստանդարտների պահպանում բժշկական ու առողջական ծառայություններում։
Թափանցիկություն և վստահություն՝ էթիկայի վրա հիմնված, վստահելի հարաբերությունների ստեղծում պացիենտների, բժշկական հաստատությունների և գործընկերների միջև։
Նորարարություն և աճ՝ ժամանակակից գաղափարների խթանում և շարունակական կատարելագործում։
Համագործակցություն՝ տեղական և միջազգային գործընկերների հետ համախմբված աշխատանք և փոխշահավետ զարգացում։