Ակնաբուժություն
Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու կամ խորհրդատվության համար կարող եք կապ հաստատել հեռախոսահամարներով կամ գրել էլեկտրոնային փոստին։ Մեր մասնագետները պատրաստ են պատասխանելու ձեր բոլոր հարցերին և առաջարկելու անհատական լուծումներ։
info@healthtourism.am
+374 43 999803
+374 91 229977
+374 95 200095
«Նաիրի» բժշկական կենտրոնի ակնաբուժական բաժանմունքը տրամադրում է աչքի հիվանդությունների ախտորոշման և բուժման ամբողջական ծառայություններ՝ կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներ։
Ծառայությունները ներառում են․
- Տեսողության ստուգում և ախտորոշիչ հետազոտություններ (ավտոռեֆրակցիա, տոնոմետրիա, OCT, պերիմետրիա),
- Կատարակտայի և գլաուկոմայի վիրահատություններ,
- Լազերային միջամտություններ (LASIK, PRK, cross-linking),
- Anti-VEGF թերապիա ցանցաթաղանթի հիվանդությունների դեպքում,
- Բազմաֆոկուսային և տորիկ ոսպնյակների իմպլանտացիա,
- Մանկական ակնաբուժություն,
- Սկլերալ կոնտակտային ոսպնյակների ընտրություն և տեղադրում,
- Կանխարգելիչ ակնաբուժական զննումներ։