Էսթետիկ և պլաստիկ վիրաբուժություն
Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու կամ խորհրդատվության համար կարող եք կապ հաստատել հեռախոսահամարներով կամ գրել էլեկտրոնային փոստին։ Մեր մասնագետները պատրաստ են պատասխանելու ձեր բոլոր հարցերին և առաջարկելու անհատական լուծումներ։
info@healthtourism.am
+374 43 999803
+374 91 229977
+374 95 200095
«Նաիրի» բժշկական կենտրոնի էսթետիկ և պլաստիկ վիրաբուժության ծառայությունը առաջարկում է միջամտությունների ամբողջական շարք, որոնց նպատակն է բարելավել արտաքին տեսքը և շտկել բնածին կամ վնասվածքներից առաջացած փոփոխությունները։
Վիրահատությունները ներառում են քթի, կոպերի, կրծքի, կզակի և որովայնի պլաստիկ միջամտություններ, ինչպես նաև ամբողջ դեմքի ու մարմնի ձևափոխություններ։ Բացի այդ, առաջարկվում են հատուկ ծրագրեր՝ հետծննդաբերական վերականգնման և տարիքային փոփոխությունների նվազեցման համար։