Պարկինսոնի և էպիլեպսիայի հիվանդության բուժում
Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու կամ խորհրդատվության համար կարող եք կապ հաստատել հեռախոսահամարներով կամ գրել էլեկտրոնային փոստին։ Մեր մասնագետները պատրաստ են պատասխանելու ձեր բոլոր հարցերին և առաջարկելու անհատական լուծումներ։
info@healthtourism.am
+374 43 999803
+374 91 229977
+374 95 200095
«Նաիրի» բժշկական կենտրոնի նյարդաբանական և նյարդավիրաբուժական կենտրոնը գործում է որպես ժամանակակից մուլտիդիսցիպլինար ծառայություն՝ միավորելով ոլորտի լավագույն փորձառու մասնագետներին և վերջին սերնդի սարքավորումները։
«Նաիրի» բժշկական կենտրոնում էպիլեպսիայի, Պարկինսոնի հիվանդության և այլ նյարդաբանական խանգարումների բուժման համար կիրառվում են նորագույն նեյրոստիմուլյացիոն տեխնոլոգիաների վրա հիմնված առաջադեմ վիրաբուժական մեթոդներ։
Մասնավորապես՝
- Կենտրոնում իրականացվում է վագուս կամ թափառող նյարդի ստիմուլյատորի տեղադրում (VNS), որը զգալիորեն նվազեցնում է էպիլեպսիայի նոպաների հաճախականությունը։
- Կիրառվում է նաև խորանիստ ուղեղի խթանման (Deep Brain Stimulation, DBS) նորագույն closed loop տեխնոլոգիան, որը զգալիորեն բարելավում է Պարկինսոնի հիվանդությամբ պացիենտների կյանքի որակը՝ նվազեցնելով շարժողական խանգարումները։
Կենտրոնը նաև սերտորեն համագործակցում է Չինաստանի առաջատար գործընկերների հետ՝ ապահովելով գիտական փորձի ու տեխնոլոգիաների շարունակական փոխանակում։