Oնկոգինեկոլոգիա
Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու կամ խորհրդատվության համար կարող եք կապ հաստատել հեռախոսահամարներով կամ գրել էլեկտրոնային փոստին։ Մեր մասնագետները պատրաստ են պատասխանելու ձեր բոլոր հարցերին և առաջարկելու անհատական լուծումներ։
info@healthtourism.am
+374 43 999803
+374 91 229977
+374 95 200095
«Նաիրի» բժշկական կենտրոնի օնկոգինեկոլոգիական ծառայությունը միավորում է վիրաբուժական բարձր վարպետությունը և նորարարական հետազոտությունները։ Կենտորնը տրամադրում է մասնագիտացված ծառայություններ, որոնք սերտիֆիկացված են Եվրոպական գինեկոլոգիական օնկոլոգիայի միության (ESGO) կողմից: Հատուկ ընդգծվում են ձվարանների տարածված քաղցկեղի դեպքում իրականացվող ցիտոռեդուկտիվ վիրահատությունները, որոնց որակը արժանացել է Գինեկոլոգիական օնկոլոգիայի եվրոպական ընկերության բարձր գնահատականին։
Բաժանմունքը գործում է նաև որպես միջազգային ուսումնական կենտրոն՝ ներգրավելով տարբեր երկրների մասնագետների գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում որակավորման բարձրացման համար։