Քիմիաթերապիա
Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու կամ խորհրդատվության համար կարող եք կապ հաստատել հեռախոսահամարներով կամ գրել էլեկտրոնային փոստին։ Մեր մասնագետները պատրաստ են պատասխանելու ձեր բոլոր հարցերին և առաջարկելու անհատական լուծումներ։
info@healthtourism.am
+374 43 999803
+374 91 229977
+374 95 200095
«Նաիրի» բժշկական կենտրոնի քիմիաթերապիայի բաժանմունքում գործում է փորձառու թիմ, որը յուրաքանչյուր պացիենտի համար կազմում է անհատականացված բուժման պլան՝ հաշվի առնելով ուռուցքի տեսակը, հիվանդության փուլը և ընդհանուր առողջական վիճակը։ Հատուկ ուշադրություն է դարձվում դեղորայքի ընտրությանը․ քիմիաթերապիայի համար կիրառվում են միայն վստահելի և որակյալ դեղամիջոցներ։
Բաժանմունքում ներդրված է բրիտանական PAXMAN համակարգը, որը քիմիաթերապիայի ընթացքում հնարավորություն է տալիս պահպանել մազերը։ Բաժանմունքը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով և հարմարավետ հիվանդասենյակներով: